Բավ է պառակտվել
05-03-2016 10:42

Արմեն Ջիգարխանյանը հոսպիտալացվել է

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանն ուրբաթ տեղափոխվել է Մոսկվայի Ն.Վ. Սկլիֆոսովսկու անվան շտապօգնության գիտահետազոտական ինստիտուտի սրտաբանական բաժանմունքի վերակենդանացման բաժանմունք,: «Նա պառկած է սրտաբանական բաժանմունքում, սրտի կաթվածով հիվանդների վերակենդանացման բաժանմունքում»,- հայտնել են ինստիտուտից։ 
Հիշեցնենք, որ օրեր առաջ դերասան Արմեն Ջիգարխանյանը, ում 80-ամյակը լրացել է 2015-ի հոկտեմբերի 3-ին, ամուսնացել է երրորդ անգամ:
Ջիգարխանյանի ընտրյալը 36-ամյա Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան է: 15 տարի միասին ապրող զույգն ամուսնությունը գրանցել է մոսկովյան ԶԱԳՍ-ում: