Բավ է պառակտվել
22-03-2015 14:01

Մահացել է դերասան Կարեն Ջանիբեկյանը

Այսօր կյանքից հեռացել է հայ ժողովրդական արտիստ, սիրված դեասան Կարեն Ջանիբեկյանը: Արվեստագետը ծնվել է 1937 թ հուլիսի 1-ին,Երեւանում։ 1966 թ ավարտել է Երեւանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1966-67 թթ աշխատել է Թբիլիսիի հայկական դրամատիկական թատրոնում, 1967-69 թթ՝ Երեւանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում։ Կարեն Ջանիբեկյանը նկարահանվել է ավելի քան 50 ֆիլմերում՝ «Հատուկ հանձնարարություն», «Սովի ժամանակներից», «Չախ-չախ թագավորը», «Մորգանի խնամին», «Քաոս», «Աշնան արեւ», «Արեւիկ»,«Խոշոր շահում», «Մեզանից երեքը», «Դեմքով պատին», «Արյուն»,«Ընկեր Փանջունի», «Լաբիրինթոս», «Երեւան ջան», «Լովեմբեր», «Արահետ», «Անառակ որդու վերադարձը» եւ այլ ֆիլմերում։

1970-ականներին բազմաթիվ դերերով հանդես է եկել հեռուստաթատրոնում։

Կարեն Ջանիբեկյանն արժանացել է բազմաթիվ մրցանակների, պատվոգրերի, պետական կոչումների, այդ թվում ՀՀ Մովսես Խորենացու մեդալի։ 2004 թ. արժանացել է ՀՀ վաստակավոր, 2010 թ՝ ժողովրդական արտիստի կոչմանը։