Բավ է պառակտվել
09-03-2021 13:06

Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմը «թեժ գիծ» է գործարկել քաղաքացիների համար

Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմը գործարկել է թեժ գիծ քաղաքացիների համար։ Զանգահարելով 119 կարճ հեռախոսահամարով՝ նրանք օպերատիվ կարգով կարող են հայտնել իրենց առաջարկները, բողոքները և դիտողությունները։

Ինչպես տեղեկացնում է կառավարության մամլո ծառայությունը, «թեժ գիծը» կոչված է բարձրացնել իշխանությունների և քաղաքացիների միջև ուղիղ կապի արդյունավետությունը։

Գիծը գործում է երեք լեզվով․ հայերեն, ռուսերեն և անգլերեն։ Թեժ գծին կարելի է զանգահարել պետական ծրագրերին, մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեությանը կամ անգործությանը վերաբերող բազմապիսի հարցերով, առաջարկներով ու բողոքներով։ Նախագահի աշխատակազմի աշխատակիցները կիրազեկեն և խորհրդատվություն կտրամադրեն այս կամ այն հարցով իրենց դիմած քաղաքացիներին։

Թեժ գծին հնարավոր է զանգահարել Արցախից՝ 119, իսկ Հայաստանի Հանրապետությունից ու արտերկրից՝ +374-47-119-119 հեռախոսահամարներով: Աշխատանքային ժամերն են՝ երկուշաբթիից ուրբաթ՝ 09:00 - 18:00։