Բավ է պառակտվել
05-05-2020 20:07

Ամերիկյան Մինեսոտա նահանգը ճանաչել է Արցախի անկախությունը

Մինեսոտա նահանգի սենատը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը։ Համապատասխան որոշումը հրապարակվել է մայիսի 2-ին օրենսդրական ակռերի կայքում։

Այսպիսով, Մինեսոտան դարձել է Արցախի անկախությունը ճանաչած տասներորդ ամերիկյան նահանգը։

Բանաձևը ճանաչում է Արցախի անկախությունը, աջակցություն է հայտնում ազատ և անկախ պետություն զարգացնելու փորձերին: Նահանգը նաև կոչ է անում նախագահին և Կոնգրեսին պաշտպանել արցախցիների ինքնորոշման և անկախության իրավունքը: Առաջարկվում է մայիսի 5-ը հռչակել նահանգում որպես Արցախի Հանրապետության ճանաչման և Մինեսոտայի զարգացման գործում հայերի և արցախցիների ներդրման օր: