բավ է պառակտվել
01-11-2020 23:48

«Անահիտ» հետախուզական ջոկատի հրամանատար Անահիտ Մարտիրոսյան

«Անահիտ» հետախուզական ջոկատի հրամանատար Անահիտ Մարտիրոսյան...

«17 տարեկանում ամուսնացա, 24-ում արդեն այրի էի… զոհ տալով հասա Հայաստան: 1989 թիվն էր:

Բաքվում էինք ապրում՝ ես, ամուսինս՝ Վիկտորը, երկու տղաներս, մեկը՝ 5, մյուսը՝ 3 տարեկան: Ամեն օր սարսափելի դեպքերի մասին էինք լսում ու ականատես լինում: Մի օր որոշեցինք վերցնել երեխաներին ու գալ Հայաստան: Հաջորդ առավոտյան ճանապարհ ընկանք: Երկու թաղամաս էլ չէինք անցել մեր շենքից, երբ վայրի ավազակախումբը, որի մեջ մեր հարևանի տղան էր, կտրեց մեր ճանապարհն ու ... սպանեց ամուսնուս... Հրաշքով փրկվելով հասանք օդանավակայան, որտեղից Մերձբալտիկայի ինքնաթիռները մեզ ու շատ այլ փախստականների հասցրին Երևան: Երևանում իմացա, որ ծնողներիս ևս հաջողվել է փախչել: Բագրատաշենում էին: Գնացինք նրանց մոտ: Մեծ տղաս, որ գիտակցում էր կատարվածն ու հոր հետ պատահածը, մոտ մեկ տարի չխոսեց…1991-ի հոկտեմբերին տղաներիս թողեցի ծնողներիս մոտ ու մեկնեցի առաջին գիծ՝ վրեժ ունեի լուծելու:
«Անահիտ» ջոկատը, որը ենթարկվում էր Արկադի Տեր-Թադևոսյանին: Պարգև Սրբազանը մեզ կցեց նաև Ռուսաստանից եկած «Սուրբ խաչի» 14 նվիրյալների խմբին, որոնք եկել էին հայերի հետ միասին կռվելու: Այդպես ստեղծվեց մեր հետախուզական ջոկատը:
Մասնակցել եմ Մարտակերտի շրջանի՝ Մաղավուզ, Կարմիրավան, Մեծշեն, Հոռաթաղ, Դրմբոն և այլ տարածքների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին:
Մարտերից մեկի ժամանակ տեսա ամուսնուս սպանողին... Նա վախից խոստովանեց: Խնդրեց ներել իրեն, բայց նրանց անհնար է ներել...
Վրեժդ լուծելուց բավականություն ես ստանում, մեծ բավականություն: Թուրքը պետք է իմանա, որ 1915 թվի հայը չկա, հիմա հայը պայքարող է, չհանդուրժող, ոչ մի քայլի համար հայը նրան անպատասխան չի թողնելու:
Վրեժից բացի ես իմ ջոկատով դիրք եմ ազատագրել: Դրանից վեր ոչինչ չգիտեմ՝ ոչ փող, ոչ ունեցվածք. ոչինչ չի կարող հավասարվել հայրենի հողն ազատագրելու անբացատրելի զգացումի հետ: Մենք մեր հողի գույնն ունենք, չպետք է թույլ տանք, որ դրա վրայով օտարը քայլի:
1993-ի օգոստոսի 26-ն էր: Մարտակերտն արդեն ազատագրվել էր, մարտերը դեռ շարունակվում էին: Կողքիս արկ պայթեց, մարմինս ասես բզկտվեց, բայց չհասկացա՝ ինչ է կատարվում: Դրանից հետո վեց ամիս կուրացել եմ: 12 վիրահատության արդյունքում մարմնիցս 24 բեկոր հեռացրեցին, բայց էլի մնացել էր: Ընդհանուր թվով 27 վիրահատություն եմ տարել, դեռ էլի ունեմ...
Այնքան հուշեր կան էդ օրերից: Եղել է, որ «կասկան» քանդել ու մեջը կարտոֆիլ ենք խաշել, մի անգամ էլ ապուր ենք եփել. տղաներն ասում էին` «կյանքում էդպես համով ապուր չենք կերել»...

Հակամարտության գոտուց զոհված զինծառայողների ավելի քան 600 մարմին է հանվել։
ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ղարաբաղում ռուսաստանցի խաղաղապահների տեղակայման քարտեզը
Ադրբեջանը հավաքել և պահում է հայկական դիակները․ ԱՀ ՄԻՊ
Շուշի քաղաքի տարածքում հայտնաբերվել է ավելի քան 2 հազար դիակ. սարսափելի ճշմարտություն՝ Ռուսաստանի բանակից
Ֆրանսիայի Սենատը գրեթե միաձայն ընդունեց բանաձևը, որը կոչ է անում երկրին ճանաչել Արցախի անկախությունը