հաղթելուենք
04-10-2020 22:54

Արայիկ Հարությունյանը «Արցախի հերոս» բարձրագույն կոչումներ է շնորհել

Հարգելի՛ հայրենակիցներ
Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար ԱՀ պաշտպանության բանակի զինծառայողներ Դավիթ Վանիկի Ղազարյանին (հետմահու), Էդգար Էդվարդի Մարկոսյանին, Յուրա Հայկարամի Ալավերդյանին, Դավիթ Լյովայի Գրիգորյանին, Սերգեյ Սլավի Շաքարյանին շնորհել եմ «Արցախի հերոս» բարձրագույն կոչում՝ հանձնելով «Ոսկե արծիվ» շքանշան:
Այդ առիթով այսօր կրկին այցելել եմ Պաշտպանության բանակի մարտական կառավարման կենտրոն և հատուկ արարողակարգով հանձնել պարգևները:
Փա՛ռք հայոց բանակին:
Խոնարհվումս մեր հայրենիքի պաշտպանության համար բոլոր նահատակվածների սուրբ հիշատակին:

Արցախի նախագահը բարձրագույն կոչման է արժանացրել լեգենդար հրամանատար Կարեն Ջալավյանին (տեսանյութ)
Արցախի նախագահը ՊԲ-ի հրամանատար գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում
Արայիկ Հարությունյանի մամուլի ասուլիսը
Արցախի Հանրապետության նախագահական ընտրությունների առաջատարը Արայիկ Հարությունյանն է
Արցախի նորընտիր նախագահը խոստացել է անել առավելագույնը ընտրողների հույսերն արդարացնելու համար