Telegram @gishernews
15-04-2020 12:17

Արցախի Հանրապետության նախագահական ընտրությունների առաջատարը Արայիկ Հարությունյանն է

Արցախի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանը չորեքշաբթի օրը հայտարարել է հանրապետությունում նախագահական ընտրությունների երկրորդ փուլի նախնական արդյունքներն, որոնց համաձայն հաղթել է Արայիկ Հարությունյանը:

“Ձայները բախշվել են հետևյալ կերպ․ Մասիս Սամվելի Մայիլյան՝ 5 728 ձայն, Արայիկ Վլադիմիրի Հարությունյան՝ 39 860 ձայն”, - հայտնել է նա ՝ նշելով, որ տոկոսային արտահայտությամբ Մայիլյանը ստացել է 12%, իսկ Հարությունյանը՝ 88%:

Ընդհանուր առմամբ, ընտրություններին քվեարկել է 47.165 ընտրող կամ քաղաքացիների ընդհանուր թվի 45% -ը:

Ընտրությունների վերջնական արդյունքները կամփոփվեն ավելի ուշ, իսկ ընտրությունների արդյունքների վերաբերյալ վերջնական որոշումը կկայացվի ապրիլի 21-ին:

Ինչպես ավելի վաղ գրել էր Gisher.News-ն՝ ապրիլի 14-ին Արցախում անցկացվեց նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, որին մասնակցում էին Արայիկ Հարությունյանը և Մասիս Մայիլյանը, քանի որ մարտի 31-ին կայացած նախագահական ընտրությունների ժամանակ 14 թեկնածուներից և ոչ մեկը չէր հավաքել հաղթանակի համար անհրաժեշտ 50 + 1 ձայնը: Այսպիսով, երկրորդ փուլին մասնակցեցին առավելագույն թվով ձայներ հավաքած երկու թեկնածու՝ Հարությունյանը (“Ազատ Հայրենիք” - Քաղաքացիական միացյալ դաշինք” կուսակցությունների դաշինք), որը հավաքել էր քվեների 49.6%-ը և ինքնաառաջադրված թեկնածու Մայիլյանը, որի օգտին քվեարկել էր ընտրողների 26.4% -ը:

Արայիկ Հարությունյանի մամուլի ասուլիսը
Արցախի նորընտիր նախագահը խոստացել է անել առավելագույնը ընտրողների հույսերն արդարացնելու համար
Արցախի նախագահը ներկայացրել է ղարաբաղյան կարգավորման 7 սկզբունքները (տեսանյութ)
Արցախում կլինի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ
Պատրաստ ենք վերադարձնել ԱՀ գրավյալ տարածքները Ադրբեջանից. Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան