Բավ է պառակտվել
02-07-2018 22:00

Արայիկ Հարությունյանը նշանակվել է ԼՂ նախագահի խորհրդական-հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ

 

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի այսօրվա հրամանագով Արայիկ Հարությունյանը նշանակվել է «Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդական - Արցախի Հանրապետության Նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ: Այս մասին տեղեկանում ենք ԼՂ նախագահի կայքէջից:

Հիշեցնենք, որ ԼՂ նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը, անցած տարվա սեպտեմբերից զբաղեցնում էր պետնախարարի պաշտոնը: Լեռնային Ղարաբաղում վերջերս տեղի ունեցած բողոքի գործողություններից հետո Հարությունյանն այդ պաշտոնից հրաժարական էր տվել: