Բավ է պառակտվել
18-07-2018 19:54

Արցախի զորամասերից մեկում պայթյունի մասին ադրբեջանական ԶԼՄ–ների տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում.

Արցախի ՊՆ–ն հերքում է Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը։

Ինչպես հաղորդում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը, ադրբեջանական որոշ լրատվակայքերի՝ մասնավորապես armiya.az կայքում այսօր տարածված հաղորդագրությունն առ այն, թե իբր Լեռնային Ղարաբաղում տեղակայված զորամասերից մեկում պայթյունի հետևանքով 10 մարդ է վիրավորվել, իրականությանը չի համապատասխանում և հակառակորդ երկրի քարոզչության երևակայության հերթական վառ արգասիքն է:

«Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտարարում է, որ պաշտպանության բանակում որևէ արտառոց պատահար տեղի չի ունեցել: Միաժամանակ հորդորում ենք հետևել պաշտոնական հաղորդագրություններին և տուրք չտալ ադրբեջանական տեղեկատվական սադրանքներին», – նշվում է հաղորդագրության մեջ։