Բավ է պառակտվել
14-04-2020 12:07

Արցախում մեկնարկել է նախագահական ընտրությունների 2-րդ փուլը


Արցախում մեկնարկել է նախագահական ընտրությունների 2-րդ փուլը։ Նախագահի աթոռի համար պայքարում են Արայիկ Հարությունյանը և Մասիս Մայիլյանը։ Վերջինս իր ֆեյսբուքի իր էջում կոչ էր արել արցախցիներին չմասնակցել ապրիլի 14-ին կայանալիք ընտրություններին՝ կորոնավիրուսի տարածման վտանգը հաշվի առնելով։
Այսօր ԱՀ պետնախարար, ԱՀ Պարետ Գրիգորի Մարտիրոսյանը քվերարկությունից հետո լրագրողների հետ զրույցում անդրադառնալով նախագահական ընտրությունների 2-րդ փուլը չհետաձգելու որոշմանը՝ ասաց, որ ընտրության անցկացումը որևէ մեկի ցանկությամբ չէ, դա Սահմանադրության պահանջ է, և երկրի ղեկավարն, ըստ նրա, իրավասու չէր հետաձգել ընտրությունը, նա կարող էր արտակարգ իրավիճակ հայտարարել, ինչ արել է։
Իսկ Տարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված տվյալների համաձայն` ժամը 11:00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 15 հազար 771 ընտրող (ընտրողների 15, 2%-ը): Այս մասին էլ տեղեկացրել ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահի տեղակալ Եղիշե Արզումանյանը։
Ընտրողների ընդհանուր թիվը 103 հազար 637 է։ Գործում է 8 ընտրական հանձնաժողով՝ Ստեփանակերտ քաղաքում և Արցախի 7 շրջաններում: