Բավ է պառակտվել
21-09-2023 17:33

Արցախն ու Հայաստանը պետք է միավորվեն․ Ռուբեն Վարդանյան

Մենք ունենք երկու պետություն՝ Հայաստան և Արցախ։ Այս մասին հայտարարել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը՝ Հայաստանի Անկախության տոնի առթիվ իր շնորհավորանքում։

«Եվ ոչ ոք իրավունք չունի մոռանալ այս մասին, մի օր պետք է միավորվեն, սա է եղել մեր նպատակը և միշտ մնալու է, ոչ ոք իրավունք չունի դավաճանելու այս գաղափարին»,- ասել է Վարդանյանը։