Բավ է պառակտվել
27-12-2022 11:09

Հայաստանն ու Արցախը Լաչինի միջանցքի շրջափակման հումանիտար հետևանքների վերաբերյալ նոր զեկույց կներկայացնեն միջազգային ատյաններ

Հրապարակվել է Հայաստանի և Արցախի Մարդու իրավունքների պաշտպանների արտահերթ զեկույցը՝ Լաչինի միջանցքի 16-օրյա շրջափակման հումանիտարհետևանքների վերաբերյալ՝ թարմացված տվյալներով։
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի փոխանցմամբ՝ զեկույցում մասնավորապես նշվում է, որ ադրբեջանական պետական ​​քարոզչամեքենան շարունակում է այլատյաց մեթոդներ կիրառել և ազգամիջյան ատելություն սերմանել արցախահայության նկատմամբ՝ հենվելով կեղծ բնապահպանական սենտիմենտների համատեքստի վրա։ Թարմացվել են նաև նոր երևան եկած փաստեր կեղծ բնապահպանական ակցիայի մասնակիցների վերաբերյալ (որոնք փակում են տեղաշարժը Լաչինի միջանցքով):
Անգլերենով փաստաթուղթը կուղարկվի միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին և դատարաններին, նշելով Հայաստանի պահանջը՝ դադարեցնել Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանի և մնացած աշխարհի հետ կապող միակ ճանապարհի արգելափակումը։

Զեկույցը հասանելի է հետևյալ հղումով.

Հայաստանի արտգործնախարարը Գուտերեշի հետ զրույցում կարևորել է Արցախ և Լաչինի միջանցք փաստահավաք առաքելություն գործուղելու անհրաժեշտությունը
Լաչինի միջանցքը պետք է ամբողջությամբ ապաշրջափակվի. Հայաստանում ՌԴ դեսպան
Հայաստանի և Արցախի արտգործնախարարները քննարկել են Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակը (տեսանյութ)
Հայաստանի ԱԳՆ-ն պատասխանել է Լաչինի միջանցքի վերաբերյալ Ադրբեջանի հայտարարությանը
Լաչինի միջանցքի շրջափակումը Բաքվի ցեղասպան քաղաքականության դրսևորումն է․ Արցախի ԱԳՆ