Բավ է պառակտվել
13-08-2018 14:01

Հայաստանը կրակով է պատասխանել Նախիջևանում Ադրբեջանի սադրանքին

Հայկական կողմը կրակով է պատասխանել Նախիջևանում Ադրբեջանի սադրանքին, հայտնել է Հայաստանի ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: «Չի բացառվում հակառակորդի կողմից որևէ կորուստ», - գրել է նա իր ֆեյսբուքյան էջում:
Մոսկվա կատարած այցի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը պաշտոնական հանդիպում է անցկացրել իր ռուսաստանյան գործընկեր գեներալ-լեյտենանտ Սերգեյ Շոյգուի հետ, որի ընթացքում ներկայացրել է արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում և հայ –ադրբեջանական սահմանին, մասնավորապես՝ Նախիջևանի ուղղությամբ տիրող իրավիճակը:
Նախիջևանի ինքնավար հանրապետություն. պատմականորեն հայկական տարածք է, որն այսօր հանդիսանում է Ադրբեջանի էքսկլավը և մտնում է Ադրբեջանի Հանրապետության կազմի մեջ ինքնավար հանրապետության կարգավիճակով: