Բավ է պառակտվել
08-12-2022 18:19

Հայաստանը 8 մլրդ դրամի վարկ կհատկացնի Արցախին

Հինգշաբթի օրը կայացած նիստում, ի թիվս չքննարկվող նախագծերի, ՀՀ կառավարությունը որոշել է Արցախին 8 մլրդ դրամի վարկ հատկացնել։

Նշվում է, որ միջոցների հատկացման նպատակը 44-օրյա պատերազմի հետևանքով տեղահանված բնակիչների համար Լեռնային Ղարաբաղի տարածքում բնակելի տների կառուցման և կահավորման, ինչպես նաև բանկերի հանդեպ ունեցած պարտավորությունների ֆինանսավորման համար ֆինանսավորում տրամադրելն է։ ($1 - 395,72 դրամ)։ 2020թ․ Արցախում 44-օրյա պատերազմի մասին

Սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը Ադրբեջանի զինված ուժերը Թուրքիայի և վարձկան ահաբեկիչների ներգրավմամբ ագրեսիա են իրականացրել Արցախի դեմ ճակատում և թիկունքում՝ հրթիռահրետանային զենքերի, ծանր զրահամեքենաների, ռազմական ինքնաթիռների և արգելված տեսակի զենքերի (կասետային ռումբեր, ֆոսֆորային զենք) գործադրմամբ։ Ակտիվորեն օգտագործվել են նաև «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերը, որոնք մեծ վնասներ են հասցրել։Հարվածներ են հասցվել նաև քաղաքացիական և ռազմական օբյեկտներին Հայաստանի տարածքում։

2020 թվականի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները ստորագրեցին հայտարարություն Արցախում բոլոր ռազմական գործողությունները դադարեցնելու մասին: Փաստաթղթի համաձայն, կողմերը կանգ են առնում իրենց դիրքերում. Շուշի, Աղդամ, Քելբաջար և Լաչին շրջանները անցնում են

Ադրբեջանին, բացառությամբ Ղարաբաղը Հայաստանի հետ կապող 5 կիլոմետրանոց միջանցքի: Ղարաբաղում շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է ռուսական խաղաղապահ զորախումբ։ 2021 թվականի հունվարի 11-ին Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը և ՀՀ վարչապետ Նիկոլ

Փաշինյանը համատեղ հայտարարություն ստորագրեցին տարածաշրջանի զարգացման և հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ։

ՀՀ Քննչական կոմիտեի վերջին տվյալներով՝ 2022 թվականի մարտի 21-ի դրությամբ Արցախում 44-օրյա պատերազմում զոհվել է 3822 մարդ, 187 զինծառայողի և 21 խաղաղ բնակչի գտնվելու վայրը հայտնի չէ, ադրբեջանական գերությունից վերադարձվել է 150 մարդ։