Բավ է պառակտվել
02-12-2021 21:09

Հայաստանն ափսոսանք է հայտնել, որ Արցախ առաքելություն չի գործուղվել պատերազմի ժամանակ քիմիական զենքի կիրառման փաստը քննելու համար

Հայկական պատվիրակությունը՝ ԱԳՆ միջազգային անվտանգության վարչության պետ Գեորգի Քոչարյանի գլխավորությամբ, մասնակցել է նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 2-ը Հաագայում կայացած Քիմիական զենքի արգելման կոնվենցիայի (ՔԶԱԿ) մասնակից պետությունների 26-րդ համաժողովին, հաղորդում են Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Հայկական պատվիրակության ղեկավարը՝ որպես ՀԱՊԿ նախագահող երկրի ներկայացուցիչ, համաժողովի ընթացքում ՀԱՊԿ անդամ երկրների անունից հանդես եկավ համատեղ հայտարարությամբ, որն անդրադառնում է զինված հակամարտությունների ընթացքում քիմիական զենքի կիրառման անընդունելիությանը, կազմակերպության տեխնիկական ուղղվածության պահպանման և վերջինիս չքաղաքականացման կարևորությանը»,- ասվում է հաղորդագրությունում։։

Համաժողովին տարածվեց Հայաստանի ազգային հայտարարությունը, որում հայկական կողմն անդրադարձել է 2020թ․ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի ընթացքում քիմիական տարրեր պարունակող զենքի կիրառմանը՝ ափսոսանք հայտնելով առ այն, որ Տեխնիկական քարտուղարությունը ՔԶԱԿ փաստահավաք առաքելություն չի գործուղել Արցախ՝ քիմիական նյութ պարունակող զենքի կիրառման փաստը քննելու նպատակով: