Բավ է պառակտվել
25-11-2020 17:09

Այսուհետ Հայաստանն ու Արցախը կապում է միայն մեկ ճանապարհ

Հետայսու Արցախի Հանրապետություն մուտք գործելն ու Հանրապետությունից ելք կատարելը հնարավոր է միայն Բերձոր-Ստեփանակերտ ավտոճանապարհով։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հաղորդում է Արցախի տեղեկատվական շտաբը:
«Ի կատարումն նոյեմբերի 9-ին ընդունված եռակողմ հայտարարության՝ Շահումյանի շրջանն անցել է Ադրբեջանի վերահսկողության ներքո, ուստի Սոտք-Մարտակերտ ավտոճանապարհն արդեն փակ է»,- նշվում է հաղորդագրության մեջ։