Բավ է պառակտվել
03-10-2020 21:13

Հայկական բանակը հարվածներ է հասցրել ադրբեջանական ռազմական ավիաբազային, որտեղ տեղակայված են թուրքական F-16 կործանիչներ

Military_arm Telegram ալիքը գրում է

Հայկական բանակը հարվածել է ադրբեջանական ռազմական ավիաբազային, որտեղ գտնվում են թուրքական F-16 կործանիչները: Աղբյուրները հայտնում են ադրբեջանական ամենամեծ ավիաբազային հարվածներ հասցնելու մասին: Մի քանի ժամ առաջ Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը հրապարակեց եզակի կադրեր՝ ադրբեջանական Սաբիրեքենդ բնակավայրի մոտակայքում որոշակի օբյեկտներին հարվածներ հասցնելու մասին։ Հարվածներ են հասցվել Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ամենամեծ ավիաբազաներից մեկին, որը գտնվում է Սաբիրքենդ բնակավայրից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա: Ըստ ավելի վաղ հաղորդագրությունների, հենց այս ավիաբազայում են տեղակայված թուրքական F-16 կործանիչները: Ըստ Ադրբեջանի Պաշտպանության նախարարության, առնվազն 10 «Տոչկա-Ու» մարտավարական հրթիռներ են արձակվել Սաբիրքենդ գյուղի տարածքի ուղղությամբ՝ լռելով այն մասին, որ այստեղ է տեղակայված նաև խոշոր ռազմական ավիաբազա: Վերլուծաբանների կարծիքով, Սաբիքենդը ոչ մի հետաքրքրություն չի ներկայացնում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ռազմական ուժերի համար, այնուամենայնիվ, ավիաբազայի ոչնչացումը կարող է շատ լուրջ խնդիր դառնալ Բաքվի համար, մանավանդ, եթե այստեղ իսկապես տեղակայված են թուրքական F-16 կործանիչներ, ինչպես հաղորդվել էր ավելի վաղ: “Հակառակորդը հրթիռակոծում է Շամքիրի շրջանի Սաբիրքենդ բնակավայրը Հայաստանի տարածքից և Աղդամի շրջանի Գուզանլի գյուղը գրավյալ տարածքներից, հայտնում է Ադրբեջանի ՊՆ-ն”: Այս պահին Հայաստանը կտրականապես հերքում է տակտիկական հրթիռային սպառազինության օգտագործումը, սակայն, հաշվի առնելով, որ Հայկական ռազմաօդային ուժերն իրենց հզորությամբ խիստ զիջում են Ադրբեջանի ռազմաօդային ուժերին, տեղեկատվությունն իսկապես կարող է հավաստի բնույթ կրել: Ըստ բաց աղբյուրների տվյալների՝ Դալյարի ավիաբազայում տեղակայված են ՄիԳ -25 կործանիչ-ուղեհատիչները։