Բավ է պառակտվել
09-05-2017 11:39

Արցախի ՊԲ-ն կանխել է առաջնագծում հակառակորդի ակտիվությունը. ԼՂՀ ՊՆ

Մայիսի 8-ին լույս 9-ի գիշերը հայ- ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում Ադրբեջանը մոտ 65 անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը. Այս մասին հայտնում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից:
Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 970 կրակոց:
Շփման գծի հարավային ուղղությամբ, ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 մմ ականանետ (11 արկ) և հաստոցավոր ավտոմատ նռնականետ (3 արկ):
«ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են պատասխան գործողությունների և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն»,- ասված է հաղորդագրության մեջ: