Բավ է պառակտվել
30-09-2020 13:11

Պաշտպանության բանակը բոլոր ուղղություններով ձախողում է թշնամու գրոհները. Հարությունյան

 

Պաշտպանության բանակը շարունակում է վստահորեն կատարել իր առջև դրված մարտական խնդիրը՝ բոլոր ուղղություններով ձախողելով թշնամու գրոհները: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

«
Պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանի վստահ հրամանատարությամբ մեր տղաներն արդյունավետ կերպով իրականացնում են Հայրենիքի պաշտպանության սուրբ առաքելությունը»,- գրել է Հարությունյանը՝ հրապարակելով տեսանյութ: