Բավ է պառակտվել
28-09-2020 11:30

ՊԲ-ն վերականգնել է նախկինում կորցրած մի շարք դիրքեր

Գիշերվա ընթացքում ճակատային գծի հարավային, հարավ-արևելյան և հյուսիսային ուղղություններում շարունակվել են ինտենսիվ մարտական գործողությունները: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության պաշտպանության մամուլի ծառայությունից:

ՊԲ-ի ստորաբաժանումների ձեռնարկած հակագրոհի արդյունքում հակառակորդին պատճառվել է կենդանի ուժի և զինտեխնիկայի մեծաքանակ կորուստներ, իսկ ՊԲ-ն վերականգնել է նախկինում կորցրած մի շարք դիրքեր: