Բավ է պառակտվել
25-12-2020 11:53

Շուշիի շրջանի Մեծ Շեն գյուղը հայաթափվել է

Վարդան Ավանեսյանը միշտ ապրել է սահմանամերձ գյուղերում։ Սկզբում Շուշիի Մեծ Շենում, հետո Գորիսի Խնածախում, այնուհետև Բերդաձորում, նորից Մեծ Շենում, հիմա էլ արդեն Գորիսի Տեղ գյուղում։ Վարդանն ասում է, երբ Մեծ Շենում անվտանգ լինի, իրենք կրկին գյուղ կվերադառնան։ Բայց քանի դեռ անվտանգության երաշխիքներ չկան, չեն պատրաստվում Տեղից հեռանալ։ Միաժամանան նկատում է, որ Տեղն էլ է վտանգավոր դարձել։
«Եթե խաղաղ լինի, ապահով լինի, դպրոց լինի երեխաներիս հետ կվերադառնամ։ Բայց հիմա ես երեխաներիս չեմ կարող առնել ու գնալ։ Ասենք ես կարող եմ գնալ, բայց ընտանիքիս չեմ կարող տանել»։
Օրերս Շուշիի Մեծ Շեն ու Հին Շեն բնակավայրերը հայտնվեցին շրջափակման մեջ, քանի որ գյուղերը միացնող ճանապարհին ադրբեջանական զորքեր էին։ Փորձում էին Հին Շեն տանող ճանապարհին հենակետ դնել, սակայն ռուսական խաղաղապահների միջամտության արդյունքում  հաջողվելց ճանապարհից հեռացնել ադրբեջանական հենակետը և ազատել Հին Շենը։ Հայկ Զախարյանը ընտանիքին գյուղից դուրս հանեց, երբ շրջափակումից գյուղն ազատվեց։
«Ռուս զինվորները եկան, շրջափակումից ազատեցին, որից հետո մենք դուրս եկանք։ Գյուղը, ճիշտ է, հայկական տիրապետության տակ է, բայց ընդամենը օդային ճանապարհով 100-150 մետր, ու, տեսանք էլի, թե պայմանավորվածությունը ոնց են պահում։ Իմ հարազատ գյուղն է, ես ցավ եմ ապրում, բայց ես չեմ կարող այդ պայմաններում ընտանիք տանել այնտեղ, երբ վտանգը րոպե առ րոպե կա»։
Նախքան պատերազմը գյուղում ապրել է մոտ 114 մարդ, այսօր բնակիչ այնտեղ չկա, վտանգավոր է, ասում են։ Թեև Մեծ Շենը պատերազմից հետո հայկական վերահսկողության տակ մնացած գյուղերից է, սակայն գյուղապետ Դավիթ Դավթյանը զրույցում ասաց, որ գյուղում մնացել են միայն ինքն ու կինը, որը դպրոցի տնօրենն է։ Թեև ռուս խաղաղապահների միջամտությամբ ճանապարհը բացվել է, սակայն մարդիկ զգուշանում են, քանի որ ադրբեջանական զորքերը Մեծ Շեն գյուղի բարձրադիր հատվածներում են։ Հորդորում է գյուղացիներին վերադառնալ տուն։
Ժողովուդը ուղղակի վախենում է գյուղ վերադառնալ։ Իմ կարծիքով, այնքան էլ վտանգ չկա։ Սահմանները պահում են և մեր զորքերը, և խաղաղապահները։ Ուզում եմ հորդորել բոլորին, եթե հնարավոր է, վերադարձեք գյուղ։ Մենք փորձում ենք աշխատանքներ տանել բնակիչների հետ, բայց առայժմ մտավախություն կա։ Բնակիչները չեն բացառում, որ թուրքը կարող մի օր էլի գա։»
Մեծշենցիներն այժմ Ստեփանակերտում ու Հայաստանի տարբեր բնակավայրերում են։

Արմինե Գևորգյան

«Կրակոցները չեն հնչում, բայց ցանկացած պահին հնարավոր է ժողովրդին կոտորեն»․ Մեծ Շենի գյուղապետ
Մեծ Թաղեր գյուղն անցավ ադրբեջանական զինված ուժերի հսկողության տակ
Հայտնաբերվել է ևս 8 աճյուն
Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Արցախ է վերադարձել ավելի քան 50 000 փախստական
Արցախում հայտնաբերվել է հայ զինծառայողների ևս երեք աճյուն