Բավ է պառակտվել
10-07-2022 19:12

ԱՄՆ հայերը կտրականապես դեմ են Արցախը Ադրբեջանի վերահսկողությանը հանձնելուն. ANCA-ի հարցում

Ամերիկահայերի ճնշող մեծամասնությունը դեմ է Արցախի բռնակցմանը Ադրբեջանին։ Նման արդյունքներ են ստացվել Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) համազգային արտաքին քաղաքականության վերջին ուսումնասիրության մեջ:

Ըստ ANCA-ի մամլո ծառայության, հարցումը ցույց է տվել նաև մեծ աջակցություն Հայաստանի անվտանգությանը՝ որպես ԱՄՆ-ի և Հայաստանի երկկողմ հարաբերություններում ամենաբարձր առաջնահերթություն, ինչը հակասում է ԱՄՆ կառավարության դիրքորոշմանը, որն առաջնահերթ է համարում ներքին «բարեփոխումները»:

Ընդհանուր առմամբ, ըստ ուսումնասիրության.

* Հարցվածների 97,65%-ը լիովին համաձայն է (95,25%) կամ համաձայն է (2,4%) այն բանի հետ, որ Արցախը երբեք չպետք է ենթարկվի Ադրբեջանի իշխանություններին։
*95,2%-ը լիովին համաձայն է (84,7%) կամ համաձայն է (10,5%), որ Հայաստանի անվտանգությունը պետք է լինի առաջնահերթություն ԱՄՆ-Հայաստան երկկողմ հարաբերություններում:
*98%-ը կտրականապես դեմ է (94,6%) կամ դեմ է (3,4%) ամերիկյան զենքի մատակարարմանը կամ ռազմական օգնության ցուցաբերմանը Ադրբեջանին և, ավելի լայն առումով, աջակցում է, որ Ադրբեջանը պատասխանատվության ենթարկվի Արցախի դեմ իր ռազմական հանցագործությունների համար:
* 93,6%-ը լիովին համաձայն է (84,7%) կամ համաձայն է (8,9%), որ Թուրքիան պետք է հատուցումներ վճարի հայ ժողովրդին։