Բավ է պառակտվել
03-09-2021 15:31

Հայկական կողմը չի գնդակոծել Շուշիում տեղակայված դիրքերը․ Արցախի ՊՆ

Արցածի պաշտպանության նախարարությունը հերքել է նախորդ գիշեր Շուշիի ուղղությամբ (գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ, խմբ․) կրակակոծության մասին Ադրբեջանի հայտարարությունը։

«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն առ այն, թե իբր սեպտեմբերի 3-ին՝ ժամը 01:00-ից 02:15-ն ընկած ժամանակահատվածում հայկական կողմը գնդակոծել է Շուշիում տեղակայված դիրքերից մեկը և պատասխան գործողություններից հետո, կորուստներ կրելով, հետ նահանջել, հակառակորդ կողմի հերթական ապատեղեկատվությունն է»,- հայտարարել են Արցախի պաշտպանական գերատեսչությունից:

Պաշտպանության նախարարությունում նշել են, որ Արցախի Պաշտպանության բանակի տորաբաժանումները խստորեն հետևում են հրադադարի պահպանման ռեժիմին և պատասխան գործողությունների են դիմում միայն հակառակորդի սադրանքները կանխելու համար: