Բավ է պառակտվել
27-10-2020 11:12

Հայկական կողմը պատասխանել է Ադրբեջանի հրետակոծությանը․ Շուշան Ստեփանյան

ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացրել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից Իրնաի հետ հատման կետի հայկական սահմանապահ ուղեկալի դիրքերի հրետակոծման մասին:

“Այսօր առավոտյան, ժամը 10:00-10:15 սահմաններում, հերթական անգամ խախտելով հրադադարի ռեժիմը, ադրբեջանական կողմը անօդաչուներով (որոնցից մեկը ընկել է ՀՀ տարածքում) և հրթիռահրետանային միջոցներով հրետակոծել է ՀՀ հարավային սահմանի Իրանի հետ հատման կետի հայկական սահմանապահ ուղեկալի դիրքերը”,- գրել է Ստեփանյանը։

Դրա արդյունքում ՀՀ պաշտպանության նախարարությունը ստիպված է լինելու պատասխան հարվածներ հասցնել ադրբեջանական ուժերի ուղղությամբ:

“Հայաստանի հարավային սահմանի վրա թշնամու հարձակման արդյունքում տուժածներ չկան։ Հայկական կողմն արդեն հասցրել է պատասխան հարվածը”,- գրել է մամլո քարտուղարը ֆեյսբուքյան իր էջում։