Բավ է պառակտվել
23-02-2017 15:36

Հայ զինծառայողները ծխախոտի փոխարեն փող կստանան

ՀՀ պաշտպանության նախարարությունը պայքարելու է բանակում ծխելու դեմ` սահմանափակելով ծխախոտի տրամադրումը։ Համապատասխան որոշումն ընդունվել է հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ։
Ինչպես հինգշաբթի նիստի ժամանակ նշեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, Հայաստանի պաշտպանության նախարարության, Ազգային անվտանգության ծառայության և Արտակարգ իրավիճակների նախարարության համակարգերի խաղաղ ժամանակ պարենային ապահովման չափաքանակներում հանվում է ծխախոտի, իսկ ԱԱԾ-ի մասով` նաև լուցկու հատկացումը:
Նրա խոսքով, խոսքը պայմանագրային զինծառայողների մասին է, ովքեր ծխախոտի փոխարեն կստանան նախատեսված գումարը, որը կարող են տնօրինել ինքնուրույն։
«Ինձ անհասկանալի է իրարանցումը, որն առաջացել է այս որոշման կապակցությամբ, քանի որ նմանատիպ սկզբունք արդեն գործում է ժամկետային զինծառայողների համար։ Այսպիսով, մենք թույլ ենք տալիս ծխողներին ընտրել իրենց համար նախընտրելի ծխախոտի ապրանքանիշը, իսկ չծխողներին չենք պարտադրում` թույլ տալով այդ միջոցներով ձեռք բերել այն, ինչ նրանք ցանկանում են», – ասաց Սարգսյանը։
Որոշումը ուժի մեջ է մտնում 2017 թ.–ի հուլիսի 1–ից։