Բավ է պառակտվել
17-01-2023 17:23

Արցախը զրկված է էներգամատակարարումից և գազամատակարարումից. պետնախարարը հանձնարարել է միջոցառումներ ձեռնարկել

Ձմռան պայմաններում Արցախի 120 հազար բնակչությունը փաստացի զրկված է էներգամատակարարումից և արդեն նաև՝ գազամատակարարումից:

Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանն երեքշաբթի հրատապ խորհրդակցություն է հրավիրել Հայաստանից Արցախ գազամատակարարումը Ադրբեջանի կողմից խափանելու հետ կապված:

Ինչպես տեղեկացնում է պետնախարարի մամլո ծառայությունը՝ քննարկվել են ստեղծված իրավիճակում կենսական նշանակության օբյեկտների անխափան գործունեության ապահովմանը վերաբերող հարցեր: Պետնախարարը ենթակառուցվածքային ոլորտների պատասխանատուներին հանձնարարել է միջոցառումներ ձեռնարկել այլընտրանքային եղանակներով նշված օբյեկտների գործունեությունը և բնակչության նվազագույն պահանջարկը ապահովելու համար: