Բավ է պառակտվել
11-04-2019 15:18

Արցախը նշել է Ստեփանակերտում Ադրբեջանի դրոշը հայտնվելու հնարավորության երկու տարբերակ․ԶԼՄ

Արցախը նշել է երկու տարբերակ, որոնց դեպքում Ստեփանակերտում կարող է հայտնվել Ադրբեջանի դրոշը, գրել է “168 ժամ”-ը։

Ադրբեջանի փոխնախագահ Մեհրիբան Ալիևան հանդես է եկել ռազմատենչ հայտարարություններով, ասելով, որ Արցախի յուրաքանչյուր գյուղում ծածանվելու է ադրբեջանական դրոշը։ Արցախի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը պատասխանել է, որ դրա համար կա երկու տարբերակ։

“Առաջին տարբերակ․նրանք կարող են ճանաչել Արցախի անկախությունն, ինչից հետո դեսպանատուն կամ հյուպատոսություն բացեն։ Երկրորդը՝ որպես ռազմագերիներ, իրենց դրոշների հետ քայլեն մեր հրապարակում մեր հաղթական շքերթի ժամանակ։ Այլ տարբերակ չկա”,– ասել է Բաբայանը։

Խոսնակի կարծիքով, եթե Ալիևան՝ լինելով կին, կարող է նման հայտարարություններ անել, ապա կարելի հասկանալ և պատկերացնել “որքան բարդ հոգեբանական վիճակ է տիրում այն երկրում, ուր ֆաշիզմը, փաստորեն, պետական գաղափարախոսություն է”։