Բավ է պառակտվել
24-02-2023 13:26

Արցախը մնալու է հայկական, անկախ ու չի հանձնվելու. Վարդանյան

Կա վստահություն, որ Արցախը մնալու է հայկական, անկախ ու չի հանձնվելու, հայտարարել է նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը «Արցախի միջազգային ճանաչման հրամայականը» խորագրով համաժողովին:

«Վստահ եմ, որ Արցախի անկախությունը գալիս է առաջին հերթին ոչ այնքան միջազգային կազմակերպությունների կողմից այդ փաստն ընդունելուց, որքան մեր ներքին ցանկությունից»,- ընդգծել է Վարդանյանը:

Նա վստահեցրել է, որ արցախցիների մեծամասնությունն այդպես է մտածում, իրենք չեն տեսնում իրենց ոչ մի ուրիշ տարբերակում, բացի անկախ լինելուց:

«Միևնույն ժամանակ, մենք ունենք խնդիր, մարդիկ կորցրել են հավատն իրենք իրենց նկատմամբ, հավատն արդարություն, ղեկավարության և ապագայի նկատմամբ: Եթե չունես հավատ, շատ դժվար է պայքարելը»,- ասել է նա։

Նա նշել է, որ Արցախն ունի սոցիալ-տնտեսական բնույթի խորքային խնդիրներ, կան սուբյեկտայնության, անվտանգության խնդիրներ։

«Մեր գլխավոր թշնամին մեր ներսում է, ոչ թե դրսում, մենք պետք է հասկանանք, որ ապրելով առօրյա խնդիրներով՝ հնարավոր չի լինելու իրականացնել այն խնդիրները, որ ստեղծվել են Արցախի շուրջ»,- ասել է Վարդանյանը։

Նա նշել է, որ լսելով պատմություններ այն մարդկանց մասին, ովքեր սկսել են 1988 թվականին ազատագրական շարժումը, մեծ տարբերություն է տեսնում ներկայիս իրավիճակի հետ։

«Այն ժամանակ մարդիկ հավատում էին և պատրաստ էին ամեն օր՝ 24 ժամ, նվիրվել Արցախի անկախության գործին»,- ասել նա։

Վարդանյանը կոչ է արել «սեղմել ատամներն ու առաջ գնալ»՝ Արցախը հայաթափելու Ադրբեջանի ծրագրերը ձախողելու համար
Ռուբեն Վարդանյանը՝ հայկական Արցախը երջանիկ դարձնելու, ցավոտ որոշումների ու կառավարության ձևավորման սկզբունքների մասին
Ռուբեն Վարդանյանի ուղերձը արցախցիներին (31.12.2022)
Ռուբեն Վարդանյանը՝ գերմանական հեռուստաալիքին տված հարցազրույցում. Արցախի ժողովուրդը չի տեսնում իր ապագան Ադրբեջանի կազմում
Արցախի դեմ Ադրբեջանի «էկոլոգիական պահանջները» ոչ մեկի համար արժանահավատ չեն հնչում. Վարդանյան