Բավ է պառակտվել
26-07-2019 17:29

Մշակվում է ռազմավարական նոր հայեցակարգ՝ Արցախից նույնպես կմասնակցեն

12 տարի առաջ գրված անվտանգության հայեցակարգը այլևս արդիական չէ: Խորհուրդը նոր հայեցակարգ է մշակում: Պատճառները բազմաթիվ են. Հայաստանում, տարածաշրջանում և աշխարհում հիմնարար փոփոխություններ են տեղի ունեցել: Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ասում է,որ այս հայեցակարգը պետք է արտացոլի պատմամշակութային այն մտածողությունը, որն ընկած է մեր պետության և ժողովրդի անցյալում:
Նոր փաստաթղթի հիմքում առանցքային դերը վերապահված է Արցախի անվտանգությանը: Հետևաբար, նոր ռազմավարության մշակմանը կմասնակցեն Արցախից հրավիրված փորձագետները:
«Անվտանգության միջավայրը միասնական է և, հաշվի առնելով այդ հանգամանքը, անհրաժեշտություն կա, որ համատեղ մտածենք այն բոլոր սպառնալիքների մասին, որոնք գոյություն ունեն և կարողանանք ֆիքսել այդ սպառնալիքները, հասկանանք, թե ինչպես ենք կարողանալու քայլեր ձեռնարկել այդ սպառնալիքները չեզոքացնելու համար»,-ասաց Արմեն Գրիգորյանը:
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը խոսեց նաև Հայաստան-Վրաստան հարաբերությունների մասին.Ասաց ,որ Ռուս-վրացական պատերազմը ավելի բացասական ազդեցություն է ունեցել Հայաստանի տնտեսության վրա, քան Ապրիլյան պատերազմը:
«Վրաստանի հետ հարաբերություններում արդեն բավականին դրական տեղաշարժ կա։ Ակտիվ աշխատում ենք բոլոր ուղղություններով՝ հասկանալու, թե որ ուղղությամբ կկարողանանք Վրաստանի հետ աշխատել», - ասաց նա։
Անդրադառնալով հայ-իրանական հարաբերություններին՝ ասաց, որ դրանցում ևս դրական տեղաշարժ կա ու ակտիվ քննարկում ենք էներգետիկ ոլորտում համատեղ աշխատելու համար: