Բավ է պառակտվել
19-12-2022 13:12

Արցախն արդեն 168 ժամ շրջափակման մեջ է։ Կյանքը շարունակվում է, մենք կհաղթահարենք բոլոր դժվարությունները. Ռուբեն Վարդանյան

Արցախն արդեն 168 ժամ շրջափակման մեջ է, կյանքը շարունակվում է, մենք գնում ենք առաջ, ասել է Հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանը։
«Մեր որոշումն անփոփոխ է. մենք պետք է գնանք առաջ այն ձևով, որ մեր արժանապատվությունը պահպանենք։ Միայն այդպես կարող ենք վստահ լինել, որ հետագա քայլերը մեզ ավելի դժվար իրավիճակի չեն բերի», - ասել է նա Facebook-ի ուղիղ եթերում:
Վարդանյանը հայտնել է, որ օրերս հանդիպումներ է ունեցել Մարտակերտի և Մարտունու բնակիչների հետ, իսկ այսօր կայցելի Ասկերան։
«Մարտունու հանդիպումն ինձ մի քանի հետաքրքիր մտքի հանգեցրեց... Նախ՝ ուրախ էի, որ հանդիպմանն այդքան մարդ էր եկել... Եվ կառաջարկեի բնակիչներին, մասնավորապես՝ Մարտունու, ավելի ակտիվ ներգրավվել իրենց հուզող հարցերի քննարկմանը»,- ասել է պետնախարարը։
Նա վստահություն է հայտնել, որ Արցախը կկարողանա հաղթահարել առկա խնդիրները, մեծ թվով մարդիկ՝ հասարակության առողջ հատվածի ներկայացուցիչներ, վճռական են աջակցել իշխանություններին։ «Ես շարունակելու եմ պայքարել հանուն արդարության և ժողովրդի անտարբերության դեմ»,- ընդգծել է Վարդանյանը։

Ռուբեն Վարդանյանի ուղերձը արցախցիներին (31.12.2022)
Վարդանյանը կոչ է արել «սեղմել ատամներն ու առաջ գնալ»՝ Արցախը հայաթափելու Ադրբեջանի ծրագրերը ձախողելու համար
Ռուբեն Վարդանյանը՝ հայկական Արցախը երջանիկ դարձնելու, ցավոտ որոշումների ու կառավարության ձևավորման սկզբունքների մասին
Վարդանյանը հայտարարել է Արցախում խաղաղապահների կոնտինգենտի ավելացման անհրաժեշտության մասին
«Կարտոֆիլը շքեղություն է». CNN-ը պատմում է, թե ինչպես են սպառվում կենսական պաշարները՝ ադրբեջանցի «էկոակտիվիստների» Արցախը շրջափակելու պատճառով