Բավ է պառակտվել
24-03-2023 19:12

Ադրբեջանը կրակ է բացել խաղողայգիներում աշխատող մի խումբ արցախցիների ուղղությամբ

ԱՀ ՆԳՆ-ն հաղորդել է, որ երեկ՝ մարտի 23-ին եւ այսօր առավոտյան, ադրբեջանական մարտական դիրքերից տարբեր տեսակի ու տրամաչափի զինատեսակներով թիրախավորել եւ կրակ են բացել Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքի խաղողայգիներում էտման աշխատանքներ իրականացնող մի խումբ քաղաքացիների ուղղությամբ:

«Տուժողներ չեն եղել: Դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները»,- ասվում է հաղորդագրությունում: