Բավ է պառակտվել
31-03-2023 14:29

«Արցախյան հակամարտությունը երկու երկրների միջև վեճ չէ, այլ մի ամբողջ ժողովուրդ ոչնչացնելու նպատակասլաց ցանկություն». Ֆրանսիայի նահանգապետ

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը երկու երկրների միջև վեճ չէ, այլ մի ամբողջ ազգ և քաղաքակրթություն ոչնչացնելու նպատակասլաց ցանկություն, ուրբաթ օրը Երևանում հայտարարեց Ֆրանսիայի Օվերն-Հռենոս-Ալպեր շրջանի ղեկավար Լորան Վոքիեն։

«Կրկնում են վճռականորեն, և կարևոր է, որպեսզի դա լսեն Ֆրանսիայում և Եվրոպայում։ Սա վեճ չէ երկու երկրների միջև, որտեղ սահմանները հստակ չեն։ Սա միջազգային բոլոր կոնվենցիաներով պաշտպանվող մարդու իրավունքների խախտում է»,- ասել է Վոկեն Արցախի արտգործնախարար Սերգեյ Ղազարյանի հետ Երևանում կայացած համատեղ ասուլիսում։

Նահանգապետն ընդգծել է,, որ (Ադրբեջանի կողմից – խմբ.) ժողովրդի, քաղաքակրթության վերացման մտադրությունը ակներև է։ «Սա Հայաստանի, Արցախի և Սյունիքի պայքարն է, բայց այն ավելին է, քան պայքարը հանուն քաղաքակրթական արժեքների։ Ձեզ պաշտպանելը՝ այդ արժեքները պաշտպանել է նշանակում»,- ասել է Վոքիեն։

Հայաստանի իշխանությունները բազմիցս մեղադրել են Ադրբեջանին Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ ցեղասպանություն և էթնիկ զտումներ իրականացնելու մտադրության մեջ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անհրաժեշտ է համարում Արցախի ցեղասպանությունը կանխելու, նրանց իրավունքների ու անվտանգության երաշխավորման համար միջազգային մեխանիզմների գործարկումը։

Նրա խոսքով, շարունակվում են աշխատանքները միջազգային փաստահավաք առաքելություն Ղարաբաղ և (2022 թվականի դեկտեմբերի 12-ից ադրբեջանցիների կողմից արգելափակված) Լաչինի միջանցքուղարկելու ուղղությամբ։