Բավ է պառակտվել
21-11-2020 14:21

Արցախի «Կատարո» գործարանը գինու տակառներով մնացել է ադրբեջանական տարածքում

Հայաստանի գինեգործներն աշխատում են հանրաճանաչ ղարաբաղյան գինու արտադրությունը վերականգնելու ուղղությամբ: Սակայն դա մեծ ներդրումներ է պահանջում:

Ղարաբաղի Հադրութի շրջանի Տող գյուղում գտնվող «Կատարո» գինու արտադրության գործարանը անցել է թշնամու վերահսկողության տակ: Այս մասին հարցազրույցում ասել է Հայաստանի գինու ազգային կենտրոնի նախագահ Ավագ Հարությունյանը:

«Պատրաստի ցեխը «կազմ ու պատրաստ», այգիներով, գինով լի ցիստեռներով անցել է թշնամու տիրապետությանն», - ասել է Հարությունյանը: Նախնական տվյալներով՝ արտադրող ընկերության կրած վնասը կազմում է ավելի քան մեկ միլիոն դոլար:

Հարությունյանը նշել է, որ այժմ բոլորը շոկի մեջ են: Ինչ վերաբերում է հետագա գործողությունների ծրագրին, ապա գինեգործները նախատեսում են միավորվել և փորձել վերականգնել Ղարաբաղի գինու արտադրամասը:

Նա շեշտել է, որ «Կատարոն» միակն է, որն այլևս գոյություն չունի: Պատերազմի ժամանակ Մարտակերտի և Ասկերանի մի շարք ձեռնարկություններ գնդակոծության են ենթարկվել:

Նշենք, որ Տող գյուղն ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ առաջին ազատագրվածներից էր: Գյուղը հայտնի էր նաև գինու գործարանով, որը հիմնել է Ավետիսյանների ընտանիքը:

Արտադրությունը սկսվել է 2002-ին, առաջին շշալցումը՝ 2010-ին: Գինին անվանվել է գյուղին մոտ գտնվող Դիզափայտ սարի վրա 17-րդ դարում կառուցված Կատարո վանքի անունով։ Գինին պատրաստում էին Խնդողնի խաղողից (100%): Գինի պահելու համար օգտագործվում էին արցախյան կաղնու տակառներ:

Անցյալ տարի այս գործարան էր այցելել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

Հադրութի շրջանը ներառված է այն տարածքների ցուցակում, որոնք Ադրբեջանին են փոխանցվում 2020 թվականի ղարաբաղյան պատերազմի արդյունքով: Շրջանի բնակչությունը 15 հազար մարդ է, բոլորը մնացել են անօթևան: