Բավ է պառակտվել
27-11-2022 16:02

Արցախցիները երբեք չէին համաձայնի լինել Հայաստանի մարզերից մեկը. Պետնախարար

Արցախցիները երբեք չեն համաձայնի լինել Հայաստանի մարզերից մեկը, կարծում է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը։

RTVI հեռուստաալիքին տված հարցազրույցում պատասխանելով հարցին, թե 1994 թվականից հետո Հայաստանը հնարավորություն ունեցե՞լ է դե յուրե միացնել Արցախը, Վարդանյանն ընդգծել է, որ դա բարդ խնդիր է։

«Արցախի ժողովուրդը, Արցախում ապրող հայությունը բավականին ինքնուրույն էին շատ հարցերում, այդ թվում՝ ինքնապաշտպանության, տնտեսության և այլն... Հիմնարար խնդիր կա ազգի ինքնորոշման իրավունքի և տարածքային. ամբողջականության և ազգի ինքնորոշման իրավունքի և սեփական պետության ստեղծման միջև 21-րդ դարի պայմաններում»,- պարզաբանել է նա RTVI-ին տված հարցազրույցում։

Նրա խոսքով, անհնար է, որ Արցախը պարզապես միանա Հայաստանին ու դառնա նրա գավառներից մեկը։ «Արցախցիները երբեք չէին դառնա պարզապես Հայաստանի մի մասը, նրա մարզերից մեկը։ Սա բարդ կառույց է, որը բավականին լուրջ աշխատանք է պահանջում Հայաստանի և Արցախի հետ»,- ընդգծեց Վարդանյանը։