Բավ է պառակտվել
23-11-2016 08:47

Այս գիշեր Ադրբեջանի զինուժն արձակել է շուրջ 530 կրակոց. ԼՂՀ ՊԲ

Նոյեմբերի 22-ի լույս 23-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 30 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 530 կրակոց:

ԼՂՀ ՊԲ-ից gisher.news-ին հայտնում են, որ ՊԲ առաջապահ զորամասերը պահպանել են հրադադարի ռեժիմը եւ շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջեւ դրված մարտական խնդիրը: