Բավ է պառակտվել
22-08-2022 15:56

Ադրբեջանը հայտարարել է Բերձորի Սուրբ Համբարձում եկեղեցին մզկիթի վերածելու նախագծի մասին

Ադրբեջանը հայտարարել է Բերձորի Սուրբ Համբարձում եկեղեցին մզկիթի վերածելու նախագծի մասին՝ 2022 թվականի օգոստոսի վերջին Բերձոր քաղաքի և Աղավնո գյողի հայ բնակչության բռնի տեղահանումից հետո։ Այս մասին ասված է Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության հասարակական խորհրդի զեկույցում։

«Ըստ նախագծի, ապամոնտաժվում է գմբեթի վեղարն ու զանգակատունը, հյուսիսային ճակատային մասում կցակառուցվում երկու մինարեթ։ Այսպիսով եկեղեցին կվերածվի մզկիթի։ Պարզ է նաև, որ բոլոր արձանագրությունները եկեղեցու պատերից մաքրվելու են», - ասվում է ռեպորտաժում։

Նշվում է, որ Նման ճակատագիր կամ ամբողջական բնաջնջման վտանգ է սպասվում նաև Աղավնո գյուղի Սրբոց Նահատակաց մատուռին։

Օգոստոսի սկզբին Ստեփանակերտը հայտարարեց, որ ադրբեջանական կողմը ռուս խաղաղապահների միջոցով պահանջել է Հայաստանի հետ Ղարաբաղի կապը նոր երթուղով կազմակերպել։

Լաչինի միջանցքի տարածքում գտնվող Բերձոր, Աղավնո և Սուս համայնքների բնակիչները տեղեկացվել են, որ օգոստոսի 25-ից հետո ռուս խաղաղապահներ այդ տարածքում չեն լինելու, ուստի նրանք պետք է մոտակա օրերին լքեն տները: