Բավ է պառակտվել
28-10-2020 12:20

«Սմերչ» համակարգով հրետակոծվում է Շուշին․ Խաղաղ բնակչության շրջանում կա մեկ զոհ և երկու վիրավոր

Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի, ինչպես նաև Շուշիի ուղղությամբ ադրբեջանական կողմը հարվածներ է հասցրել:

«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնեցին, որ դեռ ճշտում են, թե ինչ զինատեսակներից են եղել հարվածները:

«Այս պահին օդային տագնապ է միացել: Ստեփանակերտին ոչինչ չի պատահել, հարվածը հասել է հարակից բլուրներից մեկին: Մեկ այլ հարված էլ եղել է Շուշի քաղաքում, սակայն հասցված վնասները դեռ ճշտվում են»,- նշեցին ԱԻՊԾ-ից:

Ծառայությունը տեղեկացնում է, որ «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգով Շուշիի հրետակոծումից խաղաղ բնակչության շրջանում կա մեկ զոհ և երկու վիրավոր։