Բավ է պառակտվել
15-04-2022 21:45

Ադրբեջանը խախտել է շփման գիծը Ղարաբաղի Մարդակերտի շրջանում․ ՌԴ ՊՆ

ՌԴ ՊՆ–ն տեղեկացրել էր, որ Ադրբեջանը խախտել է ալեռնային Ղարաբաղում սահմանված շփման գիծը։
«Մարտակերտի շրջանի Յարըմջա բնակավայրի հատվածում ադրբեջանական զինուժի կողմից շփման գծի խախտում է արձանագրվել։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ համատեղ միջոցներ է ձեռնարկում միջադեպը կարգավորելու ուղղությամբ»,– ասվում է ՌԴ ՊՆ ամենօրյա հաղորդագրությունում։
Նշվում է, որ 27 դիտակետում ռուս խաղաղապահներն իրականացնում են իրավիճակի շուրջօրյա դիտարկում և վերահսկում հրադադարի ռեժիմի պահպանումը։ Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում չորս երթուղիով պարեկություն է իրականացվել։
Խաղաղապահ զորախմբի ինժեներասակրավորական խմբերը շարունակում են ստուգել և մաքրել տարածքը ականներից և չպայթած զինամթերքից։
Ռուս խաղաղապահների անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու նպատակով շարունակական փոխգործակցություն է իրականացվում Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ։