Բավ է պառակտվել
20-01-2017 13:25

Ադրբեջանը կրակ է բացել ղարաբաղյան դիրքերի վրա՝ կիրառելով նաև խոշոր տրամաչափի գնդացիրներ. ԼՂՀ ՊՆ

Հունվարի 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի բոլոր հատվածներում Ադրբեջանը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 70 անգամ. Այս մասին հաղորդում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից: Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում նաև խոշոր տրամաչափի գնդացիրներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1050 կրակոց:
Գնդացիրներից առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել հարավարևելյան և արևելյան հատվածներում (ավելի քան 300 կրակոց):
«ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական դիրքերի պահպանությունը»,- ասված է հայտարարության մեջ: