Բավ է պառակտվել
31-10-2019 12:24

Ադրբեջանն արհեստականորեն լարում է իրավիճակը սահմանում, սադրանքների դեպքում Արցախի ՊՆ-ն պատասխան կտա

Արցախի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ վերջին օրերս արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում նկատվում է հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտումների աճ։

Ինչպես նշվել է պաշտպանական գերատեսչության պաշտոնական կայքում՝ ադրբեջանական կողմը, կրկին ցուցաբերելով ապակառուցողական դիրքորոշում և ավելին՝ արհամարհելով Բաքվում ընթացող ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստը, գնում է առաջնագծում իրադրությունը արհեստականորեն լարելու ուղղությամբ՝ ավելի հաճախակի օգտագործելով դիպուկահար զինատեսակներ:

“Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ հավատարիմ է հակամարտող կողմերի միջև լարվածությունը թուլացնելու վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածություններին, բայց հակառակորդի սադրանքների շարունակման դեպքում դիմելու է իրավիճակից բխող համարժեք գործողությունների”,- ասվել է հայտարարությունում: