Բավ է պառակտվել
16-03-2022 18:01

Ադրբեջանը սկսել է վնասված գազատարի վերանորոգումը։ Արցախցիներին գազ են խոստանում

Հայաստանի կառավարության ու ռուս խաղաղապահների աջակցությամբ իրականացվող բանակցությունների շնորհիվ ադրբեջանական կողմը չորեքշաբթի ն սկսել է վնասված գազատար խողովակի վերանորոգման աշխատանքներն։ Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

«Ուստի, պայմանավորվածության համաձայն՝ գազամատակարարումը կարճ ժամկետում կվերականգնվի։Արցախի իշխանությունները գործադրում են բոլոր ջանքերը, որ դա տեղի ունենա ժամ առաջ:Միևնույն ժամանակ, հորդորում ենք բոլոր բաժանորդներին պահպանել զգոնություն և համոզվել, որ գազամատակարարման վերականգնման պահին գազի արտահոսք ու արտակարգ ՊԱՏԱՀԱՐ տեղի չունենա»,- ասվում է հաղորդագրությունում:
Լարվածության սրացում Արցախում

Մարտի սկզբից ադրբեջանական զինուժն ավելի ինտենսիվ գնդակոծում է Արցախի բնակավայրերն, այդ թվում՝ ականանետերից և խոշոր տրամաչափի զինատեսակներից։ Բացի այդ, ադրբեջանական կողմից սահմանային գոտում հայերենով բարձրախոսներով պարբերաբար գյուղը լքելու սպառնալիքներ են հնչում:

Մարտի 8-ի գիշերը Շուշիի (Ադրբեջանի հսկողության տակ գտնվող) շրջանում գազատարի վթարի պատճառով դադարեցվել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը։ Ադրբեջանական կողմը խոչընդոտում է գազատարի վերանորոգման աշխատանքների իրականացմանը և հարակից տարածքի ականազերծմանը։ Արցախի ԱԽ գրասենյակի աշխատակիցները ռուս խաղաղապահների մասնակցությամբ բանակցություններ են վարում ադրբեջանական կողմի հետ։

Մարտի 8-ի գիշերը (Ադրբեջանի հսկողության տակ գտնվող) Շուշիի մոտ գազատարի վթարի պատճառով դադարեցվել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը։ Ադրբեջանական կողմը խոչընդոտում է գազատարի վերանորոգման աշխատանքների իրականացմանը և հարակից տարածքի ականազերծմանը։ Արցախի Անվտանգության խորհրդի գրասենյակի աշխատակիցները ռուս խաղաղապահների հետ բանակցություններ են վարում ադրբեջանական կողմի հետ։