Բավ է պառակտվել
06-11-2020 16:57

Ադրբեջանը հարվածներ է հասցրել Տիգրանակերտի ուղղությամբ

 

Ադրբեջանի զինված ուժերը հրետակոծել են Տիգրանակերտի հնագիտական ճամբարը։ Այդ մասին ֆեսյբուքյան իր էջում հայտնել է հնագետ, Տիգրանակերտի արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը, ով նաև լուսանկարներ է տեղադրել:
Նա ահազանգել է Արցախում մշակութային ցեղասպանության մասին։
Գրառումից բացի Համլետ Պետրոսյանը նաև մի քանի լուսանկար է հրապարակել, որոնցում երևում են գնդակոծության հետևանքով ճամբարի ավերածությունները։ Մասնավորապես, կոտրված դռներ, կահույք, պատեր և այլն։


Արցախի Տիգրանակերտում պեղումներն իրականացվում են 2006 թվականից: Դեռևս 2020-ի օգոստոսին հնագետներն այնտեղ արժեքավոր գտածոներ էին պեղել։ Ուսումնասիրության հարուստ նյութ էր հայտնաբերվել վաղ քրիստոնեական հրապարակում և անտիկ թաղամասերում:


Արմինե Գևորգյան