Բավ է պառակտվել
01-12-2021 18:08

Ադրբեջանը բավարարված չէ Արցախում պատերազմի արդյունքներից և չի պատրաստվում Հայաստանի իշխանությունների առաջարկած «խաղաղության դարաշրջանին»

Ադրբեջանը բավարարված չէ Արցախում պատերազմի արդյունքներից և չի պատրաստվում Հայաստանի իշխանությունների առաջարկած «խաղաղության դարաշրջանին»։ Այս մասին «Նովոստի–Արմենիա» գործակալության յութուբյան ալիքի «Փոքրամասնության կարծիք» հաղորդման ժամանակ ասել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։

«Նվազագույն կամ միջանկյալ ծրագիրը չի կատարվել, պարզ է, թե ինչ է ուզում Ադրբեջանը։ Ավելին, եթե Ադրբեջանն ամբողջությամբ ստանար այն, ինչ ուզում էր, այն է՝ Արցախի ողջ հայ բնակչության տեղահանությունը կամ ոչնչացումը, այն, ինչ եղավ Հադրութում, Քարվաճառում, եթե դա տեղի ունենար ԼՂՀ ողջ տարածքում, (դժվար է ենթադրել), որ դրանից հետո Ադրբեջանը կասեր՝ լավ, մենք հիմա խաղաղության դարաշրջան կհաստատենք, դա քիչ հավանական է»,- ասել է Իսկանդարյանը։

Նա պատասխանել է նաև հարցին, արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դիմակայել իր ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ոտնձգություններին։

Նրա խոսքերով, Հայաստանը փորձում է դիմակայել դրան։ Որպես օրինակ նա նշել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման ժամկետի հետաձգումը, որը նախապես ծրագրված էր նոյեմբերի 9-ին, բայց կայացավ նոյեմբերի 26-ին, ինչպես նաև այն, որ որոշումներ հաղորդակցությունների վերաբերյալ, որոնց մասին ավելի վաղ ասվել էր, չեն կայացվել։

«Լրջորեն դիմակայելու համար ռեսուրսներ են պետք, այս ռեսուրսը պետք է կառուցել»,- ասել է Իսկանդարյանը։