Բավ է պառակտվել
28-11-2022 20:51

Ադրբեջանը նռնականետերից կրակ է բացել Արցախում, վիրավորվել ՊԲ 2 զինծառայող

Ադրբեջանական կողմն արևմտյան ուղղությամբ խախտել է հրադադարը, կիրառելով հրաձգային զինատեսակներ և ՀԱՆ-17 նռնականետ, հայտնում է Արցախի պաշտպանական գերատեսչությունը։
Հրադադարի խախտման հետևանքով վիրավորվել է Արցախի պաշտպանության նախարարության երկու զինծառայող։
Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։շ
Ժամը 18:00-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։