Բավ է պառակտվել
04-12-2021 23:04

Ադրբեջանը հայկական կողմին է հանձնել Արցախի սպանված խաղաղ բնակչի դին

Ադրբեջանական կողմը Արցախի ՆԳՆ ԱԻ պետծառայությանն է փոխանցել դեկտեմբերի 3-ին սպանված Ճարտար քաղաքի բնակչի դին:

Գերատեսչության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ 65-ամյա Սեյրան Սարգսյանի մարմինը ԱԻՊԾ-ին է փոխանցվել Մարտունու շրջանի Կարմիր շուկա-Շեխեր համայնքների խաչմերուկում։

Փրկարարները՝ ծառայության տնօրեն Մեխակ Արզումանյանի գլխավորությամբ, Արցախի խաղաղ բնակչի մարմինը հանձնել են հարազատներին:
Ավելի վաղ Արցախի իրավապահ մարմինները պարզել էին նախօրեին Արցախի Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի բնակիչ 65-ամյա Սեյրան Սմբատի Սարգսյանին սպանած ադրբեջանցու ինքնությունը։ Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության գլխավոր դատախազությունից, դեկտեմբերի 3-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Ճարտար համայնքի «Ղուրուսու» կողվող տեղամասից մի խումբ ադրբեջանցի զինծառայողներ զենքի և բռնության գործադրմամբ առևանգել են Սեյրան Սարգսյանին ով զբաղվում էր անասնապահությամբ։ Տղամարդը տեղափոխվել է Կոհակ բարձունքի վրա տեղակայված մարտական դիրք, որտեղ սպանվել է ազգային ատելության շարժառիթով։