Բավ է պառակտվել
13-12-2022 19:00

Ադրբեջանը դադարեցրել է Արցախի գազամատակարարումը

Ադրբեջանը դադարեցրել է Արցախի Հանրապետության գազամատակարարումը, հաղորդում է Արցախի տեղեկատվական շտաբը։

«Եղանակային նման պայմաններում երկնագույն վառելիքի մատակարարման դադարեցումը հումանիտար ու տնտեսական ահաբեկչություն է, որը հետեւողականորեն իրականացնում է Ադրբեջանը Արցախի խաղաղ բնակիչների դեմ»,- ասվում է շտաբի հաղորդագրության մեջ։:
Գազամատակարարման դադարեցման մասին տեղեկությունը հաստատել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
«Ադրբեջանը դադարեցրել է գազամատակարարումը Արցախի ամբողջ տարածքում ( Հայաստան-Արցախ գազատարն անցնում է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքով): Դրան զուգահեռ, Արցախի ժողովուրդը 32 ժամ է՝ գտնվում է լիակատար շրջափակման մեջ։ Եթե դա հանցագործություն չէ, ապա ի՞նչ է»,- գրել է նա Twitter-ի իր միկրոբլոգում: