Բավ է պառակտվել
20-12-2017 14:22

Ադրբեջանը փորձում է ղարբաղյան հակամարտությունն իբրև կրոնական ներկայացնել. Աշոտյան

Ադրբեջանը փորձում է ղարաբաղյան հակամարտությունը ներկայացնել որպես աշխարհաքաղաքական կամ կրոնական առճակատում, չորեքշաբթի օրը Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 17-րդ նիստին հայտարարել է Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դեկտեմբերի 13-ին Ստամբուլում կայացած Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) երկրների ղեկավարների արտակարգ գագաթաժողովի ժամանակ հանդես է եկել հայտարարությամբ, որով կրոնական երանգ է հաղորդել ղարաբաղյան հակամարտությանը:
«Պատկերացրեք, թե որքան վտանգավոր կլիներ, եթե ղարաբաղյան հակամարտությունը վերածվեր կրոնական դիմակայության՝ հատկապես ահաբեկչական « Իսլամական պետություն »խմբավորման ակտիվացման ֆոնին: Հարկավոր է կանխել այդ սխալ ընկալումը: Շատ վտանգավոր կլիներ, եթե ողջ քաղաքակիրթ աշխարհը չխանգարեր Իլհամ Ալիևին և թույլ տար ներկայացնել այս հակամարտությունն իբրև կրոնական դիմակայություն », - ասել է Աշոտյանը:
Պատգամավորը նշել է, որ հայերը բնակվում են իսլամական աշխարհի շատ երկրներում, նրանք օրինակելի քաղաքացիներ են, և նման հայտարարությունները կարող են սպառնալիք դառնան, այդ թվում նաև նրանց համար:
Պատգամավորը նաև հիշեցրել է, որ 1988 թ. Խորհրդային Հայաստանում առկա իրավիճակի մասին ԵԽ ընդունված բանաձևում Եվրախորհրդարանը աջակցություն է հայտնել ղարաբաղյան շարժմանը՝ Հայաստանի Սոցիալիստական Հանրապետության հետ վերամիավորվելու հայ փոքրամասնության պահանջին:
Աշոտյանն ընդգծել է, որ Եվրոխորհրդարանը այս բանաձևում նաև դատապարտել է 1988 թվականի փետրվարին ադրբեջանական Սումգայիթ քաղաքում հայերի կոտորածները, իսկ ղարաբաղյան շարժումը որակել է որպես ժողովրդավարական, ազգային:
Ինչ վերաբերում է հակամարտող կողմերի հաշտեցմանը, ապա, նրա խոսքերով, եվրոպացի քաղաքական գործիչները որոշակի դիրքորոշում ունեն կոնֆլիկտի կարգավորման սկզբունքների վերաբերյալ, իսկ օգտագործվող ձևակերպումները շատ հստակ են և ունեն իրավական ուժ:
Բացի այդ նա ընդգծել է, որ Արցախում բնկվում են հազարավոր մարդիկ, որոնք պետք է կարողանան օգտվել ՄԱԿ-ի կողմից տրամադրվող հիմնարար իրավունքներից, մասնավորապես, մշակութային, կրթական, բնապահպանական և այլ ծրագրերի մասնակցելու հնարավորությունից:
«Ներկայիս ստատուս քվոն թույլ չի տալիս Արցախի բնակիչներին մասնակցել, օրինակ, ԵՄ ֆինանսավորման ծրագրերին, ինչի արդյունքում արցախյան երիտասարդությունը զրկված է Erasmus + կրթական ծրագրին մասնակցելու հնարավորությունից», - ասել է Աշոտյանը: