Բավ է պառակտվել
30-10-2019 18:49

Ադրբեջանը դիմել է սադրանքի։ Հայկական ԶՈւ-ն լռեցրել է հակառակորդի կրակը․ Պաշտպանության նախարարություն

Ադրբեջանական կողմը Բաքվում ընթացող ԱՊՀ պաշտպանության նախարարների նիստի ֆոնին ակնհայտորեն գնում է սադրանքների Հայաստանի պետական սահմանին առաջացնելով լարում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

“Մենք կոչ ենք անում ադրբեջանական կողմին զերծ մնալ սադրանքներից։ Մեր կողմից նշում ենք, որ սադրանքները անպատասխան չեն մնա, սակայն նիստից հետո”,- գրել է Հովհաննւժիսյանը։
Նա նաև հայտնել է, որ չորեքշաբթի լույս գիշերը և վաղ առավոտյան հակառակորդը տարբեր տրամաչափի զենքերից կրակոցներ է արձակել Տավուշի մարզի մի քանի բնակավայրի ու դիրքերի ուղղությամբ:
“Պատասխան կրակից հետո հակառակորդը լռել է։ Հայկական կողմից տուժածներ չկան”,- գրել է Հովհաննիսյանը։