Բավ է պառակտվել
11-08-2021 10:41

Ադրբեջանը մարտական անօդաչու սարքեր է կիրառել Արցախի ուղղությամբ

Օգոստոսի 11-ին՝ ժամը 08:29-ի և 08:58-ի սահմաններում հակառակորդը հարվածային անօդաչու թռչող սարքեր է կիրառել Պաշտպանության Բանակի մարտական դիրքերի ուղղությամբ, հայտնում է Արցախի պաշտպանության բանակի մամլո ծառայությունը։
Հայկական կողմը կորուստներ չի ունեցել:


«Միջադեպի առնչությամբ համապատասխան տեղեկատվություն եւ փաստեր են տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը»,- նշվում է հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ օգոստոսի 9-ին՝ ժամը 16:00-ից 22:00-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը հարավ-արևմտյան՝ Շոշ-Մխիթարաշեն հատվածում: Բացի հրաձգային զինատեսակներից ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ՀՀՆ-9 (հաստոցավոր հակատանկային նռնականետ)՝ հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով 3 արկ: Հայկական կողմը կորուստներ չունի: