բավ է պառակտվել
31-10-2020 12:19

Ադրբեջանը կիրառում է արգելված քիմիական զենք, որը կառաջացնի բնապահպանական աղետ (տեսանյութ)

Ադրբեջանաարցախյան հակամարտության գոտում թշնամական ուժերը կիրառել են քիմիական զենքի տարրեր պարունակող ֆոսֆորային զինատեսակ, ինչը հանդիսանում է միջազգային մարդասիրական իրավունքի, սովորութային իրավունքի նորմերի ու սկզբունքների, Ժնևյան կոնվենցիաների, ինչպես նաև ՄԱԿ-ի համապատասխան կոնվենցիաներով ու փաստաթղթերով նախատեսված դրույթների կոպտագույն խախտում և, բացի հայկական ուժերին վնասներ պատճառելու նպատակ հետապնդելուց, նաև խնդիր ունի առաջացնել մասսայական անտառային հրդեհներ ու տվյալ տարածքում ստեղծել բնապահպանական աղետի իրական վտանգներ:
Վերոնշյալ գործողությունների արգելքը և արդյունքում պաշտպանվող իրավունքներն ու արժեքները գտնվում են նախևառաջ սովորութային իրավունքի տիրույթում, իսկ նման զենքերի օգտագործումը, որոնք հնարավորություն չեն տալիս հստակ տարբերակելու ռազմական և քաղաքացիական նշանակության օբյեկտները, միաժամանակ պատճառ են հանդիսանում բնապահպանական աղետի ու հնարավոր մարդկային կորուստների, հանդիսանում են պատերազմական հանցագործություններ։

ՊՆ-ն նախազգուշացրել է Արցախի դեմ ադրբեջանական բանակի կողմից օգտագործվող արգելված ֆոսֆորային զենքի հետևանքների մասին
Հակառակորդը հրետանի է կիրառել Հայաստանի Գեղարքունիքի մարզի Շատվան գյուղի ուղղությամբ (տեսանյութ)
Ադրբեջանական կործանիչը աղետի է ենթարկվել և ընկել Կասպից ծովը
Ադրբեջանը օգտագործում են ֆոսֆորային զենք, այրում են Ղարաբաղի անտառները. Արման Թաթոյան (տեսանյութ)
Կոչ ենք անում դադարեցնել զենքի մատակարարումը հանցավոր եռյակ դաշինքին. ԱՀ ԱԳՆ